Featured

Մնացորդով բաժանում

554

12:1=12

12:2=6

12:3=4

12:4=3

12:5=2 2մնացորդով

16:6=2 4մ

3:3=1

5:3=1 2մ

4:3=1 1մ

6:4=1 2մ

7:3=2 1մ

8:3=2 2մ

Featured

Իմ սիրտը

Իմ սրտի մեջ տեղավորվում են տարբեր մարդիկ: Մայրիկը,հայրիկը,քույրիկը,եղբայրը,տատիկը և պապիկը: Փոքր ժամանակ ես ճանաչում էի միայն իմ մայրիկին, հայրիկին և տատիկին, իսկ ավելի ուշ պապիկիս,քույրիկիս և եղբորս, իսկ արդեն 6, 7, 8 տարեկանում ես գնացի դպրոց և այդ ժամանակ ես ընկերներ ձեռք բերեցի և նրանց էլ կարողացա տեղավորել իմ սրտում:Իմ սրտի մեջ ես նաև տեղավորում եմ իմ շանը և այն բույսին, որին հիմա խնամում եմ:Ես մտածում եմ, որ իմ կյանքում շատ ընկերներ կունենամ և իմ սիրտը օրեցօր կմեծանա:

Բնական թվերի գումարումը. գումարման տեղափոխական օրենք

  1. Ինչի՞ է հավասար երկու թվերի գումարը, եթե նրանցից առնվազն մեկը 0-է: Ձևակերպեք գումարման տեղափոխական օրենքը:

մյուս թվին

2. Կատարեք գումարում` օգտվելով գումարման տեղափոխական օրենքից

125 + 58 + 75 + 80 + 42 + 120 =125+75+58+42+120+80=500

  1. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համեմատման ճիշտ նշանը.

Բ. 68 : 2 + ( 13-3) x 2 =  ( 25 + 3 ) : 4 + 7 x 7 – 2

Գ. ( 51 – 31) x  2 – 30 < 105 : 3 – 2 x  (17- 3) + 5

  1. Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ: Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար:

լուծում

  1. 18000:5=3600 (1 աթոռակ)
  2. 3600×12=43200

Grasshopper

They go to the cinema.

Do they go to the cinema?

They don’t go to the cinema.

He plays computer games.

Does he play computer games?

He doesn’t play computer games.

I always read a book.

Do I always read a book?

I don’t always read a book.

We pick up the flowers.

Do we pick up the flowers?

We don’t pick up the flowers.

Տեքստից դուրս գրիր ածականները/ օրինակ՝  գեղեցիկ-beautiful /

Big-մեծ

Fun-զվարճալի

Green-կանաչ

Beautiful-գեղեցիկ

Lovely-հաճելի

Դուրս գրիր անցյալ ժամանակով գրված բայերը։

lived, liked, sang, danced, had, went, looked, were, saw, was, asked, said, came,worked, answered

Նյութերի 3 վիճակներ

Առաջադրանք 1
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

պինդ-ոսկի, արծաթ

հեղուկ-ջուր, բուսական յուղ

գազային-գազ, օդ

Առաջադրանք 2
Թվարկեք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

կավ, ապակի, արծաթ, ալյումին, ոսկի

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի

պինդ-պղինձ, ոսկի, ապակի, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի

հեղուկ-ջուր, կաթ, նավթ

գազային-թթվածին, գոլորշի, ջրածին

дополнительная работа

1.Распредели  слова  по  группам:

сущ.(գոյական)               прилагагат. (ածական)          глагол (բայ)            

крик                                         яркий                                       кричит          

бег                                            голубой                                        поет         

площадь                                                                                     требовать

волнение

книга

1) крик  2) яркий 3) кричит  4) поёт  5) бег  6) площадь

7) голубой  8) волнение  9) требовать  10) книга  

2.Соедини   существительное   с  прилагательным:

крупный               скатерть

      румяное                книги        

      жёлтая                  яблоко

      старые                  орех

крупный орех, румяное яблоко, желтая скатерть, старые книги.

3.  Укажи   род     словосочетаний   (сущ. с прил.)

            ж. р.                     ср.р.                  м.р.

         ————             ————            ———-

спелый  огурец-м.р.

твёрдая земля-ж.р.

грибной  дождь-м.р.

весеннее  настроение-с.р.

глубокие  озёра-с.р.

крутая  скала-ж.р.

храброе  сердце-с.р.

4. Подобери к данным существительным подходящие по смыслу имена прилагательные.        

      зеленная дорога, добрый товарищ,

         горячий чай, яркое солнце,

      маленькие лисята,сильный мороз.

5. Запишите пословицы.Подчеркни глаголы

А) Труд человека кормит, а лень портит .

Б) Герой умирает , а слава его живёт .

В) Слово не воробей: вылетит – не поймаешь.

Г) Скажешьне воротишь , напишешь  – не сотрёшь 

մեկը և զրոն յուրահատուկ թվեր են

  1. Տրված բնական թվերը դասավորեք նվազման կարգով.

375, 2604, 3621159, 6360317, 9992015

9992015, 6360317, 3621159, 2604, 375

  1. Ստուգե՛ք, թե ճիշտ են արդյոք հետևյալ անհավասարությունները.

Ա. 699 – 13 +1025 > 170 +414 — 8 այո

Բ. 2025 – 1388 +397 < 757 – 120 ոչ

  1. Երկու հոտում կա 120 ոչխար: Եթե երկրորդ հոտին ավելացնենք 40 ոչխար, ապա երկու հոտերում ոչխարների քանակները կհավասարվեն: Քանի՞ ոչխար կա ամեն հոտում:

լուծում

  1. 120+40=160
  2. 160:2=80
  3. 80-40=40

Պատ.՝80 40:

Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց առաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեր խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից առաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեի, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերեմ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Առանց պատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

Հարցեր և առաջադրանքներ`

  • Բացատրի՛ր ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:

եղան-գյուղատնտեսական գործիք

դիզել-կույտ անել

քիվ-տանիքից դուրս ցցված եզերքը

  • Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ:
    Պատասխանդ հիմնավորիր

Իմ ամենասերիլի զբաղմունքը դա կիթառ նվագելն է: Ես մի քանի ամիս գնացել եմ կիթառի պարապմունքի միջին դպրոցում:Ես 8 տարեկանից գնացել եմ կիթառի:Իսկ մի քանի օր հետո ես սկսելու եմ գնալ կիթառի պարպմունքի ուրիշ դպրոցում:

Գործնական քերականություն

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրումարև, տասներկու, նաև, ևս,  գզգզել, անորակ, ճանապարհ,  որոգայթ, որոշել, չորս, մոտենալ

արև-3 տառ 4 տառ, տասներկու-8 տառ, 8 հնչյուն, նաև-3 տառ 5 հնչյուն, ևս-2 տառ 4 հնչյուն, գզգզել-6 տառ 8 հնչյուն, անորակ-6 տառ 6 հնչյուն, ճանապարհ-8 տառ 8 հնչյուն, որոգայթ-7 տառ 8 հնչյուն, որոշել-6 տառ 7 հնչյուն, չորս-4 տառ 4 հնչյուն, մոտենալ-7 տառ 7 հնչյուն

2. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:

Վարդ, Օղակ, ղեկ, կատու, ուղտ, յասաման, զեփյուռ

3.Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:

ծառ, ձոր, Ղեվոնդ, ճահիճ, ջուր, փայլ, ընձուղտ

4.Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

խաղող, խաղ, ճաղավանդակ, ծաղիկ, ծիծաղ,

մայրենի 24.09.2019

  1. Պատմվածքից դուրս գրիր 5 բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են:

Վարժապետ, զուգակցել, շինական, այբուբեն, աշակերտ

2. Պատմվածքից դուրս գրիր 5 բառ, որոնց հնչյունների քանակը շատ է տառերի քանակից:

թխադեմ, նպատակ, ոտանավոր, փռթկալ, առջև:

Բնական Թվերի համեմատումը

  1. Եթե աստղանիշի փոխարեն տեղադրենք որևե թվանշան, ապա երկու թվանշաններից ո՞րն ավելի փոքր կլինի:

Ա. 405 < 701

Բ.6277 < 9287

Գ.5100 > 5041

  1. Աստղանիշի փոխարեն գրե՛ք համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի:

Ա. 831 > 830

Բ.800 > 300

Գ.163 < 395

Դ.200 < 217

  1. Դասարանի 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են: Դասարանում տղանե՞րն են ավելի շատ, թե՞ աղջիկները:

լուծում

33-17=16 (տղաների թիվը)

Պատ.՝17 աղջիկները տղաներից շատ են: